Լրահոս
2025-09-04
-
ՀասարակականԻնչպես կարելի է ստուգել տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունըՏրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում «Մնացորդի ստուգում» բաժնում լրացնելով քարտի 16 նիշերը: Մնացորդի ստուգում կարելի է կատարել նաև Telcell սպասարկման կետերում և Մետրոյի կայարաններում գանձապահների օգնությամբ: Առաջիկայում նաև հնարավոր կլինի ստուգել քարտի մնացորդը Telcell տերմինալներով:Ավելին15:1504.09.25 -
ՀասարակականԴանակահարություն՝ Կոտայքի մարզում․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 28-ամյա քաղաքացիՕգոստոսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում տեղի ունեցած դանակահարության հետևանքով հարազատների ուղեկցությամբ «որովայնի էպիգաստրալ, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նավասարդ Փ․-ն է։ Նաիրիի համայնքային ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ենթադրյալ կասկածյալի ինքնության վերաբերյալ և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ փաստի առիթով ՀՀ քր․ օր․-ի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ այն է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին15:0604.09.25 -
ՄիջազգայինՊեկինի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ. Չինաստանի ԱԳՆ«Չինական կողմը հրավիրել է օտարերկրյա հյուրերին՝ մասնակցելու Չինաստանում համապատասխան միջոցառումներին՝ նվիրված Ճապոնացի զավթիչների դեմ դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում չինացի ժողովրդի հաղթանակի 80-րդ տարեդարձին, որպեսզի խաղաղասեր երկրների և ժողովուրդների հետ միասին հիշեն պատմությունը, հիշեն նախնիներին, թանկ գնահատեն խաղաղությունը և կերտեն ապագան: Չինաստանի կողմից որևէ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ», - դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:Ավելին15:0004.09.25 -
ՔաղաքականՁեր արհեստավարժությունն ու անձնուրաց ծառայությունը բազմիցս եք ապացուցել․ ՆԳ նախարարը՝ Փրկարարի օրվա առթիվՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Փրկարարի օրվա առթիվ: «Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ: Փրկարարի ծառայությունը մարդասիրական առաքելություն է, գիտակցված ու անձնուրաց նվիրում։ Ամենաբարդ, անկանխատեսելի, վտանգավոր իրավիճակներում փրկելով մարդկային կյանքեր՝ հաճախ ինքներդ եք հայտնվում կյանքի ու մահվան, կորստի ու հույսի սահմանագծին։ Բայց գիտակցումը, որ դուք եք փրկօղակը, որ ձեր անձնվիրությունը աղետի մեջ հայտնվածի միակ հույսն է, վեր է բոլոր տեսակ ընկրկումներից: Ձեր արհեստավարժությունն ու անձնուրաց ծառայությունը բազմիցս եք ապացուցել՝ հաղթահարելով տարբեր արտակարգ իրավիճակներ, կատարելագործելով քաղաքացիական պաշտպանության համակարգի, արձագանքման արդյունավետ կազմակերպման, ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ ձեր հմտությունները։ Պետությունը բարձր է գնահատում ձեր ծառայությունը, ձեր գործի բարդությունն ու վտանգավորությունը՝ արժևորելով Փրկարար ծառայության կարևորությունն ու հանրային առաքելությունը։ Բարեփոխումների իրականացման այս փուլում արդեն իսկ պատրաստ է Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգը, որի միջոցով մենք ձգտում ենք էական փոփոխություններ ապահովել ձեր աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական միջոցների արդիականացման, օպերատիվ-տակտիկական կարողությունների զարգացման ուղղությամբ, ամրապնդել սոցիալական երաշխիքների համակարգը։ Ներկայումս շարունակվում է ատեստավորման գործընթացը, և արդեն համակարգի հարյուրավոր փրկարարներ ստանում են արդար և պատշաճ վարձատրություն։ Սիրելի՛ փրկարարներ, Ամենօրյա հետևողական ջանքի գործադրմամբ պետք է շարունակենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ծառայություն մատուցել՝ լինելով ավելի պրոֆեսիոնալ, ավելի ուժեղ, ավելի ապահով, ավելի միասնական, քան երբևէ։ Առանձնակի երախտագիտություն եմ ուզում հայտնել ձեր ընտանիքների անդամներին, սիրելի մարդկանց. նրանց զոհողությունները ձեր յուրաքանչյուր առաքելության, յուրաքանչյուր հերթափոխի, յուրաքանչյուր փրկված կյանքի մաս են կազմում։ Սիրելի՛ ծառայողներ, Կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ ձեր ծառայության համար»,- ասված է ուղերձում։Ավելին14:4804.09.25 -
ՀասարակականՀամացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ. խնդրին բախվել է ավելի քան 50 երկիրՍեպտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով ժամը 11:10-ից, հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր:Ավելին14:4204.09.25 -
ՔաղաքականՑեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգումը հիմնավորված չէ, պարզապես հերթական թալանի ծրագիր է. Չախոյան (տեսանյութ)«Հուշահամալիրի տնօրենի հետ զրույցում, փաստաթղթերով հիմնավորված խախտումների և շինարարական աշխատանքների պայմանագրով նախանշված ժամանակահատվածում չավարտվելու մասով, նա ընդունեց իմ առաջ բերած հիմնավորումները»։Ավելին14:3004.09.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ գերիներին առնչվող հարցերԱլեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է լինել բարեկամ երկրում: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ:Ավելին14:1504.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին14:0004.09.25 -
ՄիջազգայինԻսրայելի ուժգին հարվածները՝ Լիբանանի հարավին. ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Թել-Ավիվի ու Վաշինգտոնի առաջարկըԻսրայելը հարվածել է Լիբանանի հարավին: Ավիահարվածների պահին Լիբանան-Իսրայել սահմանագոտուց ՄԱԿ-ի խաղաղապահները հեռացնում էին ճանապարհային արգելապատնեշները: ԱՄՆ-ի և Իսրայելի առաջարկով էր ՄԱԿ-ը որոշել դադարեցնել խաղաղապահ առաքելությունը Լիբանանում: Միջազգային կառույցը դատապարտել է իր անձնակազմի թիրախավորումը:Ավելին13:5504.09.25 -
ՀասարակականՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողությունըՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները։Ավելին13:4504.09.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել, Իսրայելը պայմաններ է առաջադրելՀԱՄԱՍ-ը հավելել է, որ համապարփակ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկավոր է, որ «Գազայի հատվածում պատերազմը դադարեցվի, ամբողջ Գազայի հատվածից բոլոր օկուպացիոն ուժերը դուրս բերվեն, անցակետերը բացվեն՝ Գազայի բոլոր կարիքները հոգալու և վերակառուցման գործընթաց սկսելու համար»։Ավելին13:3004.09.25 -
ՔաղաքականՕկուպացված Հադրութում տեղադրել են քարտեզ` Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում․ Գագիկ ՀամբարյանՎաշինգտոնի համաձայնագրի ստորագրումից հետո թուրքերի կողմից օկուպացված Հադրութում Ալիևն Ադրբեջանի նոր քարտեզն է տեղադրել, որտեղ Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում է ներկայացված և կից գրությամբ` «Մեր սուրբ սահմանների պաշտպանությունը»։Ավելին13:2004.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 04.09.2025Մամուլի տեսություն 04.09.2025Ավելին13:1904.09.25 -
ՀասարակականՎանաձորում մտել են մանկաբույժի տուն և գողացել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի և 15 հատ ոսկյա զարդերՕգոստոսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչության խումբը, որտեղ նշված տան բնակիչ 65-ամյա Արմենուհի Խ․-ն հայտնել է, որ օգոստոսի 29-ին ժամը 08։30-ից մինչև օգոստոսի 30-ի 21։50-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեի տան մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել և ննջասենյակի պահարանից գողացել պայուսակ, որում առկա են եղել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի, 15 հատ ոսկյա զարդեր։ Դեպքի փաստով ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմենուհի Խ․-ն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում, որպես մանկաբույժ։Ավելին13:1504.09.25 -
ՔաղաքականՎարորդական վկայականի գործնական քննությունը հնարավոր կլինի հանձնել ցանկացած մարզում«Մեր քաղաքացիների արդարացի պնդումներով այս մոտեցումը շատ հաճախ չի ապահովում ճկունություն և խոչընդոտում է օր առաջ ունենալ նաև գործնական քննություն։ Ըստ այդմ, այս կանոնը դուրս է բերվում։ Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել, թե որ օրն է հասանելի, և եթե պայմանականորեն տեսական քննությունը հանձնել են Երևանում, իսկ մոտակա օր հասանելի է Շիրակի մարզում, ապա կարող են գրանցվել և հանձնել գործնական քննությունը տվյալ մարզում»,-ասաց նա։Ավելին13:0004.09.25 -
ՔաղաքականԷս ծակ Կոնֆուցիոսին ո՞նց բացատրենք, սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն է` նոր գնում. ԶուրաբյանՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է. «Էս ծակ Կոնֆուցիոսին (Քրիստոսից հետո էլ հիմա արևլյան փիլիսոփաների փառքը հանգիստ չի թողնում) ո՞նց բացատրենք, որ լրիվ հակառակն է էդ կախումը: Սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն ա` նոր գնում, ոչ թե սխալ գնացած ճանապարհը ետին թվով «ճիշտ» հայտարարում:Ավելին12:4504.09.25 -
ՔաղաքականԱԳՆ-ին լրացուցիչ 60 մլն դրամ հատկացվեց՝ Փաշինյանի արտերկիր այցերը կազմակերպելու համարԿառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում որոշեց ԱԳՆ-ին տարեկան 60 մլն դրամ հատկացնել՝ ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության որոշմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի մասով ՀՀ ԱԳՆ–ի պետական արարողակարգի ծառայությանը վերոնշյալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 40 մլն դրամ և 2025–ի բյուջեով նույն նպատակի համար հաստատված գումարի հետ միասին կազմել է 140 մլն դրամ, որից արդեն իսկ ֆինանսավորվել է 124 մլն 556 հազար դրամը: Մնացորդը չի բավականացնում 9 ամսվա կտրվածքով և մինչև տարեվերջ առաջիկա ծախսերի ֆինանսավորմանը: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հավելյալ միջոցների նախատեսման, որի առաջնահերթության և հրատապության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատսախան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ըստ այդմ, առաջարկվում է նվազեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի համապատասխան միջոցառումների տնտեսված միջոցներից և դրանք ուղղել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը։Ավելին12:3804.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Աշխարհը մի պահ մնացել է առանց Google-ի ու Youtube-ի. ինտերնետի խափանումներՀայլուր 12։30 Աշխարհը մի պահ մնացել է առանց Google-ի ու Youtube-ի. ինտերնետի խափանումներԱվելին12:3004.09.25 -
ՀասարակականԱրցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա վիրավորԵրեկ՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին12:1504.09.25 -
ՀասարակականՓրկարար լինել նշանակում է հայտնվել այնտեղ, որտեղ վտանգն արդեն իրականություն է. Կամո Ցուցուլյանի ուղերձըՍա տոն է՝ նվիրված ձեր անձնվիրությանն ու քաջությանը՝ ձեր ամեն քայլի ու հաղթահարած ամեն վտանգի համար։ Դուք ընտրել եք ո՛չ պարզապես մասնագիտություն, այլ կոչում, որը պահանջում է արիություն, հավասարակշռություն և անվերապահ նվիրում։ Ձեր առաքելությունն է փրկել, պաշտպանել և ուժ տալ մարդկանց այն պահին, երբ նրանք դրա կարիքն ամենաշատն ունեն։Ավելին12:0104.09.25