Լրահոս
Հասարակական
09:45
04.09.25
89

Սարդարապատ գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա տուժած

Img default alt hy

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 03։54-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Սարդարապատ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։