Լրահոս
2025-09-04
-
ՀասարակականՀրդեհ` Քանաքեռավանի տներից մեկի տանիքումՍեպտեմբերի 4-ին՝ ժամը 07։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի Այգեգործական 1-ին փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:38-ին, մարվել՝ 07:46-ին: Այրվել է տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 40 քմ հատվածը։Ավելին19:4504.09.25 -
ՔաղաքականՔանի՞ կոպեկ արժե իմ կյանքը թշնամու խցում. կյանքին վերջ տալու փորձեր է արել Բաքվում հայ գերինԼիարժեք մեկուսացման մեջ են հայտնվել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները: Սեպտեմբերից Բաքվում այլևս չի գործում Կարմիր խաչի գրասենյակը, ադրբեջանցիներից բացի որևէ մեկի դեմքը չեն տեսնում Ադրբեջանում պահվող հայերը: Նրանցից շատերին հավանաբար հուսահատության գիրկն է հասցրել այս իրավիճակը, ոմանք փորձել են վերջ տալ իրենց կյանքին:Ավելին19:3004.09.25 -
ԻրավականՔննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ. «Հետք»Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։Ավելին19:1504.09.25 -
ՀասարակականԻսակովի պողոտայում բախվել են «Dacia»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտումԱյսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են «Dacia» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։Ավելին19:0004.09.25 -
ՔաղաքականԱԺ պատգամավորները կգործուղվեն ԼոնդոնՀայաստանի ազգային ժողովի պատգամավորները Լոնդոնում (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կմասնակցեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող ուսումնական այցին: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորների գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից: Լոնդոն կմեկնեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նույն խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը: Պատգամավորները Լոնդոն կգործուղվեն հոկտեմբերի 13-18-ը:Ավելին18:5504.09.25 -
ՔաղաքականՄինսկի խմբի լուծարումը խաղաղության քայլ չէ, այլ Ադրբեջանի պարտադրած պայման․ հայտարարությունՆերկայումս Հայ դատի համաշխարհային ցանցը աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման ուղղությամբ՝ վերջնական նպատակ ունենալով Ղարաբաղյան հակամարտության խորացած հետևանքների հաղթահարմամբ զբաղվող միջազգային նոր հարթակի առաջացմանը նպաստելը, ինչի նախադեպը կարող է լինել, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»։Ավելին18:4504.09.25 -
ՍպորտՀայ շախմատիստները մասնակցում են ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս-2025» մրցաշարինՍեպտեմբերի 4-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկեել է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս 2025» մրցաշարը: Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց մրցաշարին Հայաստանից մասնակցում են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը։ Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։Ավելին18:4004.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալային մանրամասներ՝ ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի եղբոր քրեական պատմությունիցՀայլուր 18։30 Սկանդալային մանրամասներ՝ ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի եղբոր քրեական պատմությունիցԱվելին18:3004.09.25 -
ՄիջազգայինՀարվածներ՝ օդից, ջրից և ցամաքից. ռումբերը չեն լռում Ուկրաինայում,Պուտինը Մոսկվա է կանչում ԶելենսկիինՌուսական կողմն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Չնայած Ուկրաինան էլ շարունակում է դրոնային հարձակումը ռուսական տարբեր մարզերի ուղղությամբ ու, ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմը ավարտելու միտում առայժմ չկա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ի վերջո խաղաղության համաձայնագիր կստորագրեն:Ավելին18:1504.09.25 -
Քաղաքական«Մարմնավաճառություն, նույնիսկ ապառիկ»․ Արսեն Ջուլֆալակյանը՝ իշխանության արտաքին քաղաքականության մասինԸնդ որում՝ էժան և բոլորին՝ առանց որևէ տարբերակման...Ավելին18:0004.09.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի վրա հետագա ճնշումը, Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին․ Զատուլին«Ադրբեջանը հետևում է իր սեփական ուղղությանը։ Այս ուղղության առանձնահատկություններն են Լեռնային Ղարաբաղի բռնակցումը և 2023 թվականին խաղաղ կարգավորումից հրաժարվելը։ Ադրբեջանն օգտվեց այն փաստից, որ Հայաստանն այդ ժամանակ գլխավորում էր ոչ այնքան ազգային կառավարություն և իր ծրագրերն իրականացրեց Թուրքիայի աջակցությամբ։ Դա անելու և Ռուսաստանի չխանգարելու համար, նրան անհրաժեշտ էր որոշ ժամանակ ռազմավարական գործընկերոջ դեր խաղալ», — նշել է Զատուլինը։Ավելին17:4504.09.25 -
Մշակույթ«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ-ումԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որից հետո՝ սեպտեմբերի 20–ին, կցուցադրվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 81-րդ կինոփառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է Բելգիայի Գենտի, Արգենտինայի Մար դել Պլատայի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։Ավելին17:3004.09.25 -
ՄիջազգայինՈղբերգություն՝ Լիսաբոնի սրտում. «Գլորիա» ֆունիկուլյորի վթարը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձելՊորտուգալիայում 17 մարդ է մահացել՝ հնամյա ֆունիկուլյորի վթարի հետևանքով: Դժբախտ պատահարի զոհերի ազգությունը բացահայտել դեռ չի կարողանում Լիսաբոնի իշխանությունը: Նրանք, հավանաբար, տուրիստներ են: 140-ամյա «Գլորիա» ֆունիկուլյարը տարեկան 3 մլն մարդ է փոխադրում:Ավելին17:1904.09.25 -
ՔաղաքականԱրմավիրի մարզպետ նշանակված նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանի «թռիչքային» կարիերան. «Հետք»«Կուսակցական տոմսս վայր եմ դրել: Կուսակցությունից հրաժարվեցի, քանի որ ժողովրդիս կողքին եմ եղել, պատճառը միայն դա է եղել: Ճիշտն ասած՝ կուսակցությունն իմ համար երկրորդական բան է, դրա համար կարևորություն չեմ տալիս»,- ասել էր Վահրամ Խաչատրյանը:Ավելին17:1504.09.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Մակրոն«Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Այժմ դրանք աջակցություն կստանան քաղաքական մակարդակով, և սա մեզ հիմք է տալիս վճռականորեն հայտարարելու, որ մենք պատրաստ ենք Ուկրաինայի և եվրոպացիների համար ամուր, երկարատև խաղաղության», - Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերել Le Monde պարբերականը։Ավելին17:0004.09.25 -
ՄիջազգայինԻրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին«Դիվանագիտական իրավունքին համապատասխան՝ Ավստրալիայի գործողություններին ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես իջեցրել է Ավստրալիայի դիվանագիտական ներկայության մակարդակն Իրանում: Ավստրալիայի դեսպանը հեռացել է երկրից», - ասել է Բաղային։Ավելին16:5604.09.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ:Ավելին16:5004.09.25 -
ՔաղաքականՍա որպես անարգանք կարող է ընկալվել․ Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չինաստանում մասնակցելով Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին, անմիջապես գնալ Ճապոնիա։ Չէ, սա չի կարելի անվանել բալանսավորման արտաքին քաղաքականություն մի շատ պարզ պատճառով` հարաբերությունների բալանսավորման դեպքում հակամարտող կամ թշնամական երկրների միջև հակամարտությանը կամ թշնամանքին վերաբերող երկու կողմերի բոլոր միջոցառումներին պետք է երկիրն առնվազն առաջին դեմքով խուսափի մասնակցել, որովհետև հակառակ կողմի համար դա միշտ անցանկալի է, իսկ արևելքում, որտեղ սիմվոլիզմը ունի մեծ նշանակություն, նաև անարգանք կարող է ընկալվել։ Պարզ օրինակ` պատկերացրեք մեր բարեկամ Հունաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի ղեկավարը մասնակցում է Բաքվում Հայաստանին հաղթելուն նվիրված զորահանդեսի… Ի՞նչ զգացումներ կունենանք»։Ավելին16:4504.09.25 -
ՀասարակականԽաղողը փշրվում է Այգեզարդի ծարավ այգիներում. ոռոգման ջուրն ընտրովի են բաշխում գյուղացիներինԱրարատի մարզի Այգեզարդ գյուղում բերքը ճյուղին չորանում է: Գյուղացիները բողոքում են, որ ջուրն անհավասար է բաշխվում:Ավելին16:3004.09.25 -
ՔաղաքականՓաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը. Սուրեն ՍուրենյանցՃանապարհի ճիշտ կամ սխալ լինելը չի կարող որոշվել միայն վերջնական նպատակով։Ավելին16:2304.09.25