Լրահոս
Քաղաքական
11:51
04.09.25
524

Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Img default alt hy

Կառավարությունն իր այսօրվա նիստում Արմավիրի մարզպետ նշանակելու մասին որոշում կայացրեց։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»։