Լրահոս
2025-09-04
-
ՔաղաքականԱդրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»Մոսկվայում հրապարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված` «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովն իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ «Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաև՝ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերին։ Սա ճշմարտության միտումնավոր կեղծում է՝ քրիստոնեական ծառայությանն անհամատեղելի, և խաթարում է քրիստոնյա ժողովուրդների և եկեղեցիների միջև վստահությունը։ - «Краткий очерк о наиважнейших православных архитектурных памятниках Азербайджана» (2022. Т. 1. № 2. С. 17–35. DOI: 10.24412/2949-3951-2022-0090 հոդվածում վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովը գրում է, որ «Ադրբեջանի պատմական հողերը» գոյություն են ունեցել մինչև 1918 թվականը։ Սակայն պատմագիտությունը հակառակն է վկայում. մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել Ադրբեջան պետություն, չկար «ադրբեջանցի» էթնոնիմ և նման անունով ժողովուրդ։ - «Топографическая карта из коллекции Л.Ф. Марсильи как источник по истории Кавказской Албанской церкви в XVII веке» (2025. Т. 4. № 2. С. 84–92. DOI: 10.24412/2949-3951-2025-0120) հոդվածում հեղինակը հայկական քաղաքներ՝ Երևանը, Նախիջևանն ու Ջուղան, անվանում է «ադրբեջանական»՝ հիմնվելով ոչ թե աղբյուրների, այլ՝ ադրբեջանական քաղաքական հռետորաբանության վրա։ - Նույն հոդվածում Ա․ Նիկոնորովը Գանձասարի կաթողիկոսության անվանումը կամայականորեն շրջանառում է ադրբեջանականացված «Գյանջասար» ձևով, ինչը պատմական իրականության և եկեղեցական ավանդույթի կոպիտ աղավաղում է։ Սա հայկական ժառանգության աղվանացման ադրբեջանական ռազմավարության մի մասն է։ - Մի շարք հրապարակումներում Նիկոնորովը, ընթերցողին մոլորեցնելով, Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է «մոնոֆիզիտ» (2025, հատոր 4, թիվ 2, էջ 84-85), մինչդեռ հայտնի է, որ մոնոֆիզիտությունն աղանդ է, և Հայոց եկեղեցին որևէ առնչություն չունի դրա հետ։ - Իր հրապարակումներում և կենսագրական տվյալներում Նիկոնորովն իրեն ներկայացնում է որպես «եկեղեցական պատմության դոկտոր»՝ չնայած Պապական Արևելյան համալսարանի՝ 2025 թվականի մայիսի 15-ի պաշտոնական նամակը հաստատում է, որ նրան նման կոչում չի շնորհվել․ սա մոլորեցնում է խմբագիրներին և ակադեմիական հանրությանը։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը - պահանջում է հեռացնել Նիկոնորովի հրապարակումները, - պահանջում է խմբագիրներին փաստական և սկզբնաղբյուրային հիմքերով պարզաբանումներ տրամադրել, - դիմում է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ խնդրելով քննարկել այս հարցը և գնահատական տալ վարդապետ Ալեքսիյի (Նիկոնորով Ա.Վ.) վերոնշյալ գործողություններին, քանի որ դրանք խաթարում են հայ և ռուս եկեղեցիների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները, վարկաբեկում հոգևորականի կոչումը։ Հակառակ դեպքում հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում դիմել ակադեմիական և եկեղեցական ղեկավար մարմիններին՝ հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պատմական ճշմարտությունը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։Ավելին22:4504.09.25 -
ՀասարակականԱզատությունից զրկված լինելը չպետք է որպես խարան ընկալվի. ՄԻՊ-ի ելույթըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին բացման խոսքով է հանդես եկել «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ժողովածուն կարևոր նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս լսելի դարձնել ազատությունից զրկված կանանց պատմությունները, փոխել նշված անձանց վերաբերելի հասարակական ընկալումները։ «Մենք հաճախ տեսնում ենք վիճակագրություն, թվեր ու իրավական փաստեր, սակայն դրանց ետևում կանգնած են իրական մարդիկ՝ իրենց զգացմունքներով, ապրումներով, հույզերով ու ճակատագրերով։ Ազատությունից զրկված լինելը չպետք է որպես խարան ընկալվի, իսկ ազատազրկված անձանց վերաբերյալ մեր հասարակությունում առկա ընկալումները պետք է վերափոխվեն: Հանցանքի կատարման արդյունքում վրա հասնող պատասխանատվության իրացումը պետք է զուգահեռաբար ենթադրի նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների գործարկում: Մեր հաստատությունը շարունակելու է իր աշխատանքը՝ ուղղված ազատությունից զրկված անձանց հիմնախնդիրների բարձրաձայնմանը և պետությանը դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացմանը։ Միայն բոլորիս համատեղ ջանքերով կարող ենք լուծել ոլորտում առկա խնդիրները»,- նշել է Պաշտպանը: Բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Կանադայի արտաքին և լիազոր դեսպանները, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության քաղաքական և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալը: Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, շահառու խմբերի և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներ։ «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի ստեղծման պատմությունը ներկայացրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը: Նշենք, որ ժողովածուի մեջ ներառված է նաև Պաշտպան Անահիտ Մանասյանի ներածական խոսքը: «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ժողովածուն հրապարակվել է «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի աջակցությամբ։Ավելին22:3004.09.25 -
ՀասարակականՄեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ 2 վիրավորներից մեկը անչափահաս էԱյսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Գուրգեն Ի․-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գուրգեն Ի․-ն և ուղևոր, 15-ամյա Մ․ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:1504.09.25 -
ԻրավականՋալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը թերացումներով է ներկայացվել․ «Փաստինֆո»ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է թերացումներով։ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այն՝ շտկումների և նոր բողոք ներկայացնելու համար տալով 10 օր։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործով զեկուցող է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, իսկ բողոքը վերադարձվել է սեպտեմբերի 2-ի որոշմամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին22:0504.09.25 -
ՔաղաքականԱլիևի սկանդալային քարտեզը, Էրդողանի փիրուզագույն փողկապն ու Փաշինյանի պարտվելու վճռականությունըՄամուլում տեղեկություններ կան, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգներից ներկայացուցիչներ են ժամանելու Հայաստան՝ քննարկելու Թրամփի ճանապարհի տեխնիկական ու քաղաքական մանրամասները, ներդրումների ծավալը: Մինչ Հայաստանի քարտեզի վրա կգծվի Թրամփի ուղին, Ադրբեջանն արդեն մի քարտեզ է տեղադրել օկուպացված Հադրութում՝ Սյունիքի հարավային մասը Ադրբեջանի կազմում ներկայացնելով:Ավելին22:0004.09.25 -
ԻրավականԳիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում․ հայտնաբերվել են խախտումներ (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 13 արձանագրություններ:Ավելին21:4504.09.25 -
ՀասարակականՊարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համարՊարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար: Այդ մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը․ «Երեկ գրել էի, որ Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընտանիքը հայտնվել է սկանդալի մեջ՝ պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանին ծեծի ենթարկելու համար: Դեպքի վերաբերյալ հայտնի են դարձել նոր մանրամասներ: Պարզվում է պարեկին ծեծել են՝ Յայլոյանի եղբոր անչափահաս որդուն 50 հազար դրամ տուգանելու համար: Բանն այն է, որ Սմբատը ամիսներ առաջ կանգնեցրել է ՔՊ-ական համայանքապետի եղբոր որդուն, արձանագրել, որ վարորդն անչափահաս է, չունի վարորդական վկայական, և տեղում արձանագրություն կազմել: Եվ քանի որ հորեղբայրը ՔՊ-ական համայնքապետ է, փոքրիկ Յայլոյանը սկսել է «կուռաժիշտ» լինել, «թե տենց մեկը չկա, որ ինձ տուգանի»: Տևական ժամանակ անց, երբ պատահական հանդիպում են պարեկին, լեզվակռվի մեջ են մտնում, իսկ հետո այն վերածվում է ծեծկռտուքի: Պատմում են՝ Յայլոյանի եղբայրը բռունցքով հարվածել է պարեկի մեքենային, կոտրել ապակին: Փաստացի ՔՊ-ական համայնքապետի ազգականներից 5 հոգի այս պահին ձերբակալված են, այդ թվում նրա եղբայրը: Այսօր իշխանական և ոչ իշխանական լրատվամիջոցներին հարցազրույց տված Խոյի վարչական ղեկավարը առանց ամաչելու փորձել է մանիպուլացնել և կեղծել իրողությունները: Նա նաև ստել է՝ ասելով, որ ծեծկռտուքի պատճառը ներանձնային է: Ենթադրաբար իշխանության ներկայացուցիչն իր ազգուտակով քրեական ենթամշակույթի հարող է, և այս երևույթը դրսևորվել է իրավապահ մարմնի ներկայացուցչին ծեծի ենթարկելով: Ի դեպ, փորձենք պարզել, թե Յայլոյանի 19-ամյա եղբորորդին ինչու այս պահին չի ծառայում ՀՀ զինված ուժերում: Շարունակելի…»,- հայտնել է լրագրողը։Ավելին21:4004.09.25 -
ՔաղաքականԼոռին էլի նոր մարզպետ ունի՝ հատուկ առաքելությամբ. Արեն Մկրտչյանը շտապում է Վանաձոր4-րդ մարզպետը՝ 7 տարում: Որպես մարզպետ, հայրենի Լոռի է գործուղվել ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, շատերի համոզմամբ՝ ապագա ընտրություններում ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու համար, թեև ինքը հերքում է, թե այդպիսի առաքելություն ունի: Մինչև Մկրտչյանի նշանակումը, Լոռին անմարզպետ էր մոտ 3 ամիս:Ավելին21:3004.09.25 -
ՄիջազգայինԳազայում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 64 000-ըՆշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 3 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 370-ի, որոնցից 131-ը երեխաներ են։Ավելին21:1504.09.25 -
ՔաղաքականԵրևանը՝ կեղտի մեջ, Փաշինյանը՝ մաքուր ՏոկիոյումՆիկոլ Փաշինյանը մի նոր տուրիստական տեսանյութ է հրապարակել Տոկիոյից, որում պատմում է, որ այդ քաղաքի փողոցներում ընդհանրապես ոչ աղբ է տեսել, ոչ աղբաման և կարծում է՝ առանձին հետազոտություն է պետք՝ հասկանալու համար, թե ինչպես է քաղաքային իշխանությունը աղբահավաքությունը կազմակերպում:Ավելին21:0904.09.25 -
ՀասարակականՍևանա լճում ջրային մոտոցիկլ է շրջվելՍեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:57-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 100 մ հեռավորությունից անվնաս դուրս են բերել երկու քաղաքացու։Ավելին21:0004.09.25 -
ՔաղաքականՔՊ-ական Նարեկ Մկրտչյանի եղբայրը առաջին անգամը չէ աչքի ընկել իր անհավասարակշիռ վարքով․ «Հրապարակ»Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ երեկ Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։Ավելին20:5504.09.25 -
ՀասարակականԵրևանում 30-ամյա կինը մտել է հյուրանոց, հայհոյանքներ հնչեցրել, վնասել գույքը, իրեր նետել․ նրան ձերբակալել ենՕգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի մտել է Արամի 86 հասցեում գործող «Դայմոնդ» հյուրանոց և վնասում է գույքը։Ավելին20:4504.09.25 -
ԻրավականՎերաքննիչ դատարանը մերժեց «Ավտոբուսի գործով» վճռի դեմ դատախազության բողոքըԱռաջին ատյանի դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։Ավելին20:4104.09.25 -
ՄիջազգայինՀռոմի պապը Իսրայելի նախագահին կոչ է արել մշտական հրադադար հաստատել ՊաղեստինումԻնչպես հայտնում է Vaticannews-ը, Հռոմի պապը նաև կոչ է արել ազատ արձակել պաղեստինյան Համասի կողմից պահվող պատանդներին: Նա վերահաստատել է Վատիկանի աջակցությունը տասնամյակներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝«երկու պետությունների» լուծմանը:Ավելին20:3404.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Էրդողանի գալուստի՞ն են պատրաստում Ծիծեռնակաբերդը. աղմկոտ շինարարության նոր վարկածՀայլուր 20։30 Էրդողանի գալուստի՞ն են պատրաստում Ծիծեռնակաբերդը. աղմկոտ շինարարության նոր վարկածԱվելին20:3004.09.25 -
ՔաղաքականՄոնտաժված ձայնագրությունները թարգմանվել են նաև ԱՆԳԼԵՐԵՆ և իմ անունը նույնպես տարբեր հարթակներում շահարկվում է․ Հովհաննես ԱվետիսյանՍրանցից հատկապես մեկը, որ Սրբազանի և իմ միջև զրույցից հատված է՝ մեծ աղմուկ է հանել, քանի որ այն ներկայացվել էր որպես ժողովրդի և իշխանությունների դեմ կազմակերպվող ահաբեկչություն։ Նույնիսկ ամբողջական ձայնագրության հրապարակումից հետո իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում զրույցը ներկայացնել ծրագրվող տեռորի համատեքստում, ինչը որևէ աղերս չունի ճշմարտության հետ։ Այս մտքին կարող է հանգել ցանկացած բանական և ռացիոնալ մարդ, որ կլսի այս երկխոսությունը։Ավելին20:2004.09.25 -
ՔաղաքականԹմրամիջոցների սկանդալի կենտրոնում է ԱՄՆ-ում նոր դեսպանի եղբայրը. մի աղմկոտ ձերբակալության հետքերովՆարկո-սկանդալի կենտրոնում է հայտնվել ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան, ՔՊ արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանի եղբայրը: Նա ձերբակալվել է՝ չնայած իր մոտ արգելված ոչինչ չի հայտնաբերվել: Տելեգրամյան ալիքներն առավոտից գրում եմ, որ Նարեկ Մկրտչյանի եղբայրը Փարաքարում ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով:Ավելին20:1004.09.25 -
ՄիջազգայինԲեռլինում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջԸստ հրատարակության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 13:10-ին:Ավելին20:0004.09.25 -
ՔաղաքականԱլիևը հայ գերիներին բանակցային գործընթացում օգտագործում է որպես քաղաքական խաղաքարեր. Արմեն Գևորգյան«Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա»։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ այսօր հանդես գալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:Ավելին19:5304.09.25