Լրահոս
Հասարակական
20:45
04.09.25
729

Երևանում 30-ամյա կինը մտել է հյուրանոց, հայհոյանքներ հնչեցրել, վնասել գույքը, իրեր նետել․ նրան ձերբակալել են

Img default alt hy

Օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի մտել է Արամի 86 հասցեում գործող «Դայմոնդ» հյուրանոց և վնասում է գույքը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն տեղում ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 30-ամյա Նադեժդա Կ․-ն, ով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարակի պարեկների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին «Դայմոնդ» հյուրանոցի գլխավոր վարչարար, Երևանի բնակիչ, 39-ամյա Գոռ Թ․-ն հայտնել է, որ հյուրանոց մտած կինը, առաջին հարկում բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բղավել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել հյուրանոցի աշխատակիցների հասցեին, վնասել հյուրանոցի գույքը, իրեր նետել աշխատակիցների վրա՝ խաթարելով հյուրանոցի բնականոն աշխատանքը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։