Լրահոս
Հասարակական
22:15
04.09.25
156

Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Գուրգեն Ի․-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գուրգեն Ի․-ն և ուղևոր, 15-ամյա Մ․ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական  բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։