Լրահոս

2025-09-05
2025-09-04
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղարշապատի համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում զենք-զինամթերք են հայտնաբերել
    Սեպտեմբերի 3-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 ինքնաձիգ, ատրճանակ, 600 գրամ տրոտիլ, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենի 461 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգերի փամփշտատուփեր: Ոստիկանությունից կրկին հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:58
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անդրանիկի դեմ հարուցված քրգործը մի օր կդառնա նյութ՝ ինչպես չպետք է քննիչ լինել․ Գեղամ Մանուկյան
    «Անդրանիկի դեմ հարուցված ցնորամիտ քրեական գործի, նրան կանքի տակ պահելու դատական ակտի պատմությունը մի օր դառնալու դասագրքային նյութ, թե ինչպես չպետք է քննիչ, դատավոր ու ԱԱԾ ծառայող լինել»,- նշել է պատգամավորը։
    23:54
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր սրբազան հողում բարբարոս տարերքը ոչ մի մշակութային հետք չի թողել․ իրանագետ
    Ցավոք, չկարողացա պարզել, թե ո՞ր իշխանի մասին է խոսքը, սակայն այս հուշարձանը քաղաքակրթական Հայաստանի գողտրիկ մշակութային կոթողներից է։
    23:50
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, իսկ ՔՊ-ն կոծկում է իրականությունը. Թաթոյան
    Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, որի իրակագործման համար հատուկ ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» համայնք ՀԿ, որի ղեկավարը պատգամավոր է: Ընդ որում, այդ կառույցը ստեղծվել է հենց Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով ու հենց այն նպատակի համար, որ դա ներկայացնի` իբրև հասարակական միավոր, որ թաքցնի իշխանության ուղիղ առնչությունը այդ միավորին, որ ստեղծի հումանիտար շղարշ ու այդպես առաջ տանի իր զավթողական ծրագրերը: Զուգահեռ, շարունակվում է ռասիզմի ու թշնամանքի պետական քաղաքականությունը մեր նկատմամբ:
    23:45
    04.09.25
    Ավելին