Լրահոս
Քաղաքական
20:20
04.09.25
201

Մոնտաժված ձայնագրությունները թարգմանվել են նաև ԱՆԳԼԵՐԵՆ և իմ անունը նույնպես տարբեր հարթակներում շահարկվում է․ Հովհաննես Ավետիսյան

Img default alt hy

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը մեկնարկող դատական պրոցեսին ընդառաջ նամակով դիմել է Հայաստանում գործող դիվանագիտական  ներկայացուցչություններին։

«Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և ևս 17 կալանավորված մեր հայրենակիցների ապօրինի քրեական գործով հրապարակված ձայնագրությունների որոշ դրվագներում ես նույնպես առկա եմ։

Սրանցից հատկապես մեկը, որ Սրբազանի և իմ միջև զրույցից հատված է՝ մեծ աղմուկ է հանել, քանի որ այն ներկայացվել էր որպես ժողովրդի և իշխանությունների դեմ կազմակերպվող ահաբեկչություն։ Նույնիսկ ամբողջական ձայնագրության հրապարակումից հետո իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում զրույցը ներկայացնել ծրագրվող տեռորի համատեքստում, ինչը որևէ աղերս չունի ճշմարտության հետ։ Այս մտքին կարող է հանգել ցանկացած բանական և ռացիոնալ մարդ, որ կլսի այս երկխոսությունը։

Հաշվի առնելով, որ մոնտաժված և հարմարեցված ձայնագրությունները թարգմանվել են նաև ԱՆԳԼԵՐԵՆ և իմ անունը նույնպես տարբեր հարթակներում շահարկվում է, այսօր բաց նամակ եմ ուղղել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանգիտական որոշ ներկայացուցչությունների, որով այս ապօրինությունների շարունակականությունը կանխելու կոչ եմ արել (քանի որ օրվա իշխանությունների վրա ունեն մեծ ազդեցություն) և նաև խնդրել եմ իրենց ներկայացուցիչներն ունենալ սեպտեմբերի 10-ից սկսվող դատական պրոցեսին։

Միաժամանակ, այս գործով առկա հարցերի վերաբերյալ պլանավորել եմ մամուլի ասուլիս ունենալ, որին նրանց նույնպես հրավիրել եմ։ Մամուլի ասուլիսը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ին ժամը 11-ին, Հյուսիսային պողոտա 5/1 հասցեի, երկրորդ հարկի սրահներից մեկում»,-գրել է նա։