Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:25
09.09.25
170

Թրամփի ուղի՞, թե՞ Ալիևի անվան «Զանգեզուրի» միջանցք». Երևանում սպասում են ԱՄՆ պատվիրակներին

Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից 1 ամիս հետո Բաքուն հայտարարում է Սպիտակ տանը Իլհամ Ալիևի տարած դիվանագիտական մեծ հաղթանակի մասին: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահն անգամ առաջարկում է հրաժարվել «Թրամփի ուղի» անունից ու «Զանգեզուրի միջանցքը» կոչել Իլհամ Ալիևի անունով: