Լրահոս
Միջազգային
20:45
09.09.25
128

Շվեդիայի առողջապահության նախարարն ուշաթափվել է մամուլի ասուլիսի ժամանակ

Img default alt hy

Շվեդիայի առողջապահության նորանշանակ նախարար Էլիզաբեթ Լանը սեպտեմբերի 9-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ուշագնաց է եղել։

Պաշտոնը ստանձնելուց հետո դա Լանի առաջին մամուլի ասուլիսն էր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ուղիղ հեռարձակումն այդ պահին ընդհատվել է։

Eurointegration-ը գրում է, որ մի քանի րոպե անց նա վերադարձել է դահլիճ։ 

«Սովորական երեքշաբթի չէր. դա կարող է պատահել, երբ արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է»,- մեկնաբանել է Լանը։