Լրահոս
Քաղաքական
19:05
09.09.25
340

Մենք ձեր փոխարենք ամաչում ենք․ Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

«Մենք  ձեր փոխարենք ամաչում ենք»,- ԱԺ-ում, դիմելով իշխանությանն, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․

« «Շուշի-Հադրութ դեօկուպացիա» ասելով, Արցախի գլուխն ուտելով, զրոյական կետից սկսելով, անընդհատ զիջումներ անելով, է՛լ Հայաստանի Հանրապետության տարածք չմնաց, որ չնվիրաբերեք, է՛լ պահանջ չմնաց, որ չկատարեք ու հիմա էլ գալիս եք, ասում՝ չեք ամաչում։ Եթե մենք պետք ա ամաչենք, ուրեմն դուք գետինը պետք ա մտնեք։ Էս ի՞նչ ասելու բան է։ Ոչ մի բան չի ստորագրվել, նախ նախաստորագրվել է, ու հետո այդ հարցի վերաբերյալ երկար խոսալու պատեհությունը կլինի, կխոսենք դրա մասին։

Բանավոր փոխըմբռնումների մասին էլ չենք խոսում,  անընդհատ բանավոր փոխըմբռնումներ եք կատարում Ալիևի հետ, Հայաստանի Հանրապետության տարածքը բանավոր փոխըմբռնումների արդյունքում գնաց։

Մի հատ էլ տնային հանձնարարություն կա կատարելու, մի հատ էլ՝ էս կա կատարելու։ Հիմա ո՞րն է ձեր տնային հանձնարարությունը, դուք ինձնից ավելի լավ կիմանաք՝ ինչ հանձնարարություններ է Ալիևը ձեզ տվել տանը անելու համար»։