Լրահոս
Մամուլի տեսություն
09:54
10.09.25
51

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել «Մեր ձևով» շարժման գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: 

«Հրապարակ»

Միքայել սրբազանին այցելողները պատմում են, որ նրա «դուխը» տեղն է, հումորը՝ եւս: Ասում են՝ իմանալով, որ իրեն գաղտնալսում են, շարունակ հումորներ է անում Նիկոլ Փաշինյանի թեմայով` հատուկ գաղտնալսողների համար: Նաեւ աղոթք ու պատարագ է կարդում «կլյուչնիկների», ՔԿՀ աշխատողների համար։

«Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը չհանդուրժեց հարբեցողությունն ու հակաիշխանական թեզերը, սակայն հանդուրժում է անբարոյական պահվածքը։ 

«Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորների մոտ անթաքույց անտարբերություն է խորհրդարանական աշխատանքների նկատմամբ, նիստի առաջին ընդմիջումից հետո հաշված մարդիկ են վերադառնում դահլիճ:

«Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ եւ լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, եւ դառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի հետ: