Լրահոս
Հասարակական
12:00
10.09.25
83

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընկել ձորը. կան վիրավորներ

Img default alt hy

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 21։52-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 30 մ) և հայտնվել հարակից ձորում: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին ու ուղևորին․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։