Լրահոս
Հասարակական
11:15
10.09.25
118

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում  բախվել են «Mercedes» ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ բժշկական կենտրոն։

Քննչական գործողությունների ավարտից հետո հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։