Լրահոս
Միջազգային
12:00
18.09.25
3 119

Իսրայելը պլանավորում է օդային թիրախների դեմ լազերային կայանքներ տեղակայել ամբողջ երկրում

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 17-ին հայտարարել են, որ Iron Beam լազերային ՀՕՊ համակարգը շահագործման է հանձնվել, և նման կայանքների մարտկոցները առաջիկա ամիսներին կտեղակայվեն Իսրայելի տարբեր շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ Iron Beam-ը կարող է խոցել ոչ միայն անօդաչուներ, այլև հրթիռներ, ռեակտիվ և ականանետային արկեր։ Պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ Iron Beam-ը կարող է միաժամանակ գնդակոծել մի քանի թիրախ։

2024 թ. հոկտեմբերին հաղորդվել է, որ Իսրայելի ՊՆ-ն 500 միլիոն դոլար գումարի պայմանագրեր է ստորագրել Iron Beam լազերային ՀՕՊ համակարգերի մատակարարման համար։