Լրահոս
Քաղաքական
20:00
23.09.25
128

Հիմա հայ ժողովրդի նկատմամբ իրականացվում է ավելի ծանր և մահացու գործողություն` ինքնության կապիտուլյացիա․ քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Ինքնության կապիտուլյացիա...

Հիմա հայ ժողովրդի նկատմամբ իրականացվում է ավելի ծանր և մահացու գործողություն` ինքնության կապիտուլյացիա։

Դիմազերծված, սեփական իղձերից, երազանքներից, վրեժից, պատմական հիշողությունից, ազգային ավանդույթներից, սովորություններից, տոտեմներից, խորհրդանիշներից, ..., հրաժարումը կամ մոռացության մատնումը հենց ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ է, որը տվյալ տեսակի էթնոհոգեբանության դեֆորմացիայի միջոցով հանգեցնում է կա‘մ ձուլմանը ավելի դոմինանտ ազգերին, կա‘մ կենսունակության վերացմանը։

Երկու դեպքն էլ պետականության ռեգրեսի մասին է։

Ինքնության կապիտուլյացիան ավելի վտանգավոր է, քան պատերազմում պարզապես պարտությունը։ Հողը հնարավոր է վերադարձնել, անգամ 70 տարի հետո, սակայն ինքնուրույն վերագտնելը չափազանց բարդ ու դժվար է, եթե իհարկե մինչ այդ չդառնա առավել ագրեսիվ և կենսունակ ուժերին ձուլման օբյեկտ։

Մեր ինքնության դեմ պայքարը թեպետ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նպատակն են, սակայն որքան էլ որ տարօրինակ է, այդ պայքարը վարում է Հայաստանի կառավարության ղեկին գտնվող խմբակը։

Սա բացառում է ներքին համերաշխությունը և ապահովում երկրի ներսում մշտական և հարատև ներքին բախումներ (քաղաքական, քաղաքակրթական, գաղափարական, մարդկային, անձնային և այլն), մինչև կամ թշնամու գործակիցները կպարտվեն, կամ Հայաստանի պաշտպանության դիրքերում կանգնած ուժերը»։