Լրահոս

2025-09-24
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականներն զգուշանում են Հակոբ Արշակյանից․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարից հետո թիմը զգուշավոր է դարձել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ շփումներում, հասկացել են, որ նա Փաշինյանի «սեւ ցուցակում» է հայտնվել, եւ կուսակցության անդամավճարի 30 հազար դրամ պարտքը չէ պատճառը, որ թույլ չեն տվել մասնակցել կուսակցության համագումարին։
    10:28
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ողջ ցինիզմը. Ռուբեն Մելիքյան
    «Ցնցված եմ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դաժան սպանության բոթից։
    10:24
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուղիղ I Փարաքարի համայնքապետի սպանության վայրում ի՞նչ է կատարվում
    Ուղիղ I Փարաքարի համայնքապետի սպանության վայրում ի՞նչ է կատարվում
    10:17
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը
    Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Նա Արծրուն Գալստյանն է, կյանքին վտանգ չի սպառնում, նա ոստիկանական ծառայող չի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    10:15
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը։ Բանն այն է, որ, ըստ օրենքի, կուսակցության նորընտիր վարչության կազմը պետք է գրանցվի նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, իշխող թիմից երեկվա դրությամբ դեռ չէին դիմել պետռեգիստր` համագումարում տեղի ունեցած արդյունքների գրանցման, ղեկավար կազմում փոփոխություններ անելու համար, սակայն մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ում, թքած ունենալով օրենքի վրա, կստիպեն, որ պետռեգիստրը գրանցի ընտրությունների արդյունքները:
    10:11
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞ր քարտեզով է սահմանազատում լինելու. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահը մի կողմից ստորագրում է Խաղաղության հռչակագիր, մյուս կողմից չի հրաժարվում իր ամբողջատիրական նկրտումներից՝ շարունակելով առաջ տանել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» թեզը, որը ներառում է ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ մասը:
    10:07
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչու սպանեցին Փարաքարի համայնքապետին. Ինչ կապ կա 7ամիս առաջ հնչած կրակոցների հետ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ գիշեր զինված հարձակվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մեքենայի վրա, ինչի արդյունքում սպանվել են նա և նրա ընկերը, ով ոստիկանության աշխատակից էր։
    09:58
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերձավանում կրակոցների հետևանքով uպանվել է նաև մեկ ոստիկան
    Մերձավանի կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
    09:46
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանի հետ:
    09:25
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանի կրակnցների և uպանnւթյnւնների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
    Մերձավանում տեղի ունեցած կրակոցների, համայնքապետ Վալոդյա Գրիգորյան և ևս մեկ անձի սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (Սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:
    09:10
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը
    Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    01:25
    24.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին ընկել է Հաղարծին գետը
    Սեպտեմբերի 23-ին, ժամը 16։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում քաղաքացին ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հաղարծին գետը։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 20 մ)․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    00:06
    24.09.25
    Ավելին
2025-09-23
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հասկացել է` Պուտինը տեղեկություններ է տրամադրում, որոնք հեռու են իրականությունից․ Զելենսկի
    Թրամփը շատ կարևոր տեղեկություններ ունի ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Ես շատ շնորհակալ եմ Թրամփին։ Այս պահին չեմ կարող մանրամասներ հայտնել։ Թրամփը շատ կարևոր տեղեկություններ ունի ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Թրամփը հասկացել է, որ Պուտինը տեղեկություններ է տրամադրում, որոնք հեռու են իրականությունից։ Նա հիմա ավելի շատ է վստահում ինձ»,- նշել է Զելենսկին։
    23:55
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը ձգտում է անվերջ պատերազմի, այլ ոչ թե դիվանագիտության․ Նեբենզյա
    Իսրայելը նպատակ ունի անվերջ պատերազմի, այլ ոչ թե դիվանագիտության, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Իսրայելի կողմից Դոհայի վրա հարվածը, որը բանակցությունների հիմնական գործընկերներից մեկն է, հստակ ցույց տվեց, որ Իսրայելը նպատակ ունի ոչ թե դիվանագիտության, այլ անվերջ պատերազմի», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Սեպտեմբերի 9-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարեցին «Կրակի գագաթ» գործողության մեկնարկի մասին և թիրախավորեցին Համասի բարձրաստիճան պաշտոնյաներին: Ականատեսները «ՌԻԱ Նովոստի»-ին պատմեցին Դոհայում տեղի ունեցած մի շարք հզոր պայթյունների մասին: «Israel Hayom» թերթը հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները զգուշացրել են ԱՄՆ-ին և Կատարին՝ նախքան շարժման առաջնորդներին հարվածելը, որոնք գտնվում էին Կատարի մայրաքաղաքում: «ՌԻԱ Նովոստի»-ն ստացել է Համասի հայտարարությունը, որում նշվում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ Գազայի հատվածում շարժման առաջնորդ Հումամ ալ-Հայայի որդին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել Համասի առաջնորդներին վերացնելու գործողությունը և պատասխանատվություն է կրում դրա համար։ Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որ Նեթանյահուի հետ խոսել է Կատարի վրա Իսրայելի հարվածներից և դրանք անվանել է «դժբախտ պատահար»: Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտեց, որ Ռուսաստանը Դոհայի վրա Իսրայելի հարվածը համարում է միջազգային իրավունքի խախտում և կոչ արեց կողմերին թույլ չտալ էսկալացիա:
    23:50
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ
    Նա նշել է, որ 2019 թվականից ի վեր սա ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության առաջին այցն է Չինաստան։ 
    23:45
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթшր և մшհվшն ելքով վրшերթ՝ Կոմիտասի պողոտայում
    Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, ստորգետնյա անցման հարևանությամբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո տեղի է ունեցել մեկ այլ ավտոմեքենայի հետ բախում, իսկ վրաերթից հետո մեկ այլ ավտոմեքենա, ըստ տեղեկությունների, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և մահացածի ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված, բախված Nissan, Toyota և Audi մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերը։ Նշված հատվածում մի քանի անգամ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ վրաերթ մահվան ելքով, մինչդեռ այդ հատվածում կա ստորգետնյա անցում, իսկ որոշ հետիոտներ չեն անցնում ստորգետնյա անցումով։ Վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
    23:30
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի և Զելենսկու հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Սպիտակ տան պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ Թրամփը կհանդիպի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ «ԱՄՆ նախագահի և Զելենսկու հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ ԱՄՆ նախագահը նաև օրվա երկրորդ կեսին առանձին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետն», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան։
    23:19
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի․ ԱՄՆ նախագահ
    «Մենք պետք է անհապաղ սկսենք բանակցություններ։ Պետք է բանակցենք խաղաղության շուրջ։ Մենք պետք է վերադարձնենք պատանդներին», - հավելել է նա։
    23:15
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆինլանդիան ԵԱՀԿ նիստ է հրավիրել՝ ռուսական ինքնաթիռների կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտելու հարցով
    Ֆինլանդիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, նախաձեռնել է ԵԱՀԿ մշտական ​​խորհրդի և Անվտանգության համագործակցության ֆորումի հատուկ համատեղ նիստ՝ քննարկելու Ռուսաստանին ուղղված մեղադրանքները Էստոնիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ։
    23:00
    23.09.25
    Ավելին