Լրահոս
Իրավական
19:40
23.09.25
138

Չեմ ներելու, որովհետև գիտեն՝ ինչ են անում. Սրբազանի գործով դատարանը հեռացավ՝ որոշում կայացնելու

Այսօր ավարտվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությունը: Վաղը երեկոյան է դատարանը հրապարակելու իշխանազավթման կոչի մեղադրանքով կալանավորված Սրբազանի գործով վճիռը: 

Ինքը՝ Սրբազանը, դատարանում իր վերջին խոսքում փառք է տվել Աստծուն, որ կալանավորված է. նախ՝ ազատությունը մեր օրերում ամոթ կհամարեր, բացի դա՝ ինքը զնդանում ավելի ազատ է, քան շատերը՝ ազատության մեջ: