Լրահոս
Միջազգային
21:25
25.09.25
224

Էրդողանը հույս ունի Թրամփի հետ միասին հաղթահարել տարածաշրջանում առկա դժվարությունները

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույս ունի նրա հետ միասին հաղթահարել տարածաշրջանում առկա դժվարությունները:

Թուրքական դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը: Թրամփն ու Էրդողանը հինգշաբթի Վաշինգտոնում կարող են քննարկել Ուկրաինայում հրադադարի հասնելու ջանքերը, մասնավորապես՝ Մոսկվայի և Կիևի բանակցությունները Ստամբուլում, այսօր հայտնել է կառավարամետ «Միլիեթ» թերթը՝ չհստակեցնելով տեղեկատվության աղբյուրը:

«Ես նաև հավատում եմ, որ Թրամփի հետ միասին մենք կհաղթահարենք դժվարությունները տարածաշրջանում», - հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով՝ խոսքն ուկրաինական ճգնաժամի, թե Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին է: