Լրահոս
Միջազգային
20:50
25.09.25
106

Եվրոպայում վախեցել են Թրամփի հայտարարության հետևանքներից

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ` բացահայտեց Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի քաղաքականության խոցելի կողմերը, գրում է The Spectator-ը։

«Ըստ էության, Թրամփը Եվրոպան և Զելենսկու քաղաքականությունը համարել է բլեֆ։ Դուք ասում եք, որ կարող եք հաղթել Պուտինին։ Առաջ գնացեք, ընկերներ։ Դուք ասում եք, որ թույլ չեք տա, որ Եվրոպայում ագրեսիան արդարացվի՞։ Իհարկե, տղերք, առաջ գնացեք», - մեկնաբանում է պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ Թրամփը մատնանշում Է Եվրամիության թույլ կողմերը՝ հիշեցնելով, որ Եվրոպան դեռևս մնում է ռուսական էներգառեսուրսների խոշոր ներկրողը:

Հեղինակներն ընդգծում են, որ հակամարտության ողջ ընթացքում եվրոպական առաջնորդները որոշումներ են կայացրել՝ ակնկալելով, որ դրանց համար կվճարի ԱՄՆ-ը ։  Իսկ հիմա Թրամփը դուրս է գալիս խաղից ՝ Եվրոպային մեն-մենակ թողնելով հետևանքների հետ։

Երկուշաբթի օրը Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին: Միջոցառման շրջանակում նա հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, զրույցի գլխավոր թեման դարձել է ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Երեքշաբթի Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան՝ ԵՄ աջակցությամբ և ՆԱՏՕ-ի ֆինանսական օգնությամբ, ի վիճակի է «վերադարձնել իր երկիրը իր նախնական տեսքին»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Թրամփի նոր հայտարարությունները կապված են Զելենսկու հետ նրա շփման հետ և արվել են, ամենայն հավանականությամբ, նրա դիրքորոշման ազդեցության տակ: