Լրահոս
Քաղաքական
19:19
25.09.25
154

Մարդասպանն ազատության մեջ է, տուժածը հարցաքննվել է. ողբերգության պահը նկարահանած ուրիշ սարք էլ կա

Մարդասպանի կրակոցից հրաշքով փրկված Արծրուն  Գալստյանը,  որ, ըստ էության,  սպանության  գործով միակ վկան է, այսօր գիտակցության է եկել ու հարցաքննվել: Սառնասիրտ սպանությունից  մոտ  48 ժամ անց հայտնի չէ հանցագործության մոտիվը, չի հայտնաբերվել դիմակավորված հրաձիգը: 

Մասնագետները նշում են, որ նա հատուկ միջոցներ է կիրառել, որ իրեն չկարողանան նույնականացնել: Առաջադրանք է կատարել, որովհետև նրա վարքագծում զոհի հետ հուզական կապ չեն նկատել հոգեբանները: