Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
25.09.25
424

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել․ Ալիև

Img default alt hy

Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա։ Այս մասին ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ասել է, թե Ադրբեջանն առաջ է քաշել «միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունքներ, ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծը»: 

«Չնայած տարբեր սադրանքներին ՝ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա՝ առանց արտաքին որևէ միջամտության։

Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»,- հայտարարել է Ալիևը։