Լրահոս
Միջազգային
09:30
08.06.23
77

ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին

Img default alt hy

ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի մասնակցությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը:

«Նախարար Կուլեբան գործնականում կմիանա դաշնակիցների դեսպաններին ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստում, որը ես կնախագահեմ վաղը», - գրել է նա Twitter-ում: