Լրահոս
Իրավական
13:29
22.10.25
1 588

Նաթան Սրբազանին հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության

Img default alt hy

 

Քիչ առաջ տեղեկացանք, որ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է հարցաքննության: Այս մասին տեղեկությունը հաստատեցին քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ որևէ մեկի դեմ դեռևս քրեական հետապնդում հարուցված չէ: 

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Նաթան սրբազանի և Աղան Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել, այդ ձայնագրության մեջ Աղան Երնջակյանը պնդում է, թե Վեհափառ հայրապետը իրեն ստիպել է մասնակցել ընդդիմադիր հավաքների: