Լրահոս
Հասարակական
13:35
26.01.23
113

Նա չէր կարող խնդիրներ ունենալ զինվորների հետ. կապիտան Հակոբյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Ողբերգական հրդեհից փրկված կապիտան Հակոբյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: «Հայլուրին» նրա ազգականը հայտնել է, որ վիճակը կայուն ծանր է:

Այրվել են դեմքը, ձեռքերը: Կրակը վնասել է շնչուղիններն ու թոքերը: Ազգականներին չեն թույլատրում տեսակցել կապիտանին: Նրանք տեղեկություններ ունեն, որ քննիչները կարողանում են մտնել վերակենդանացման բաժին: