Լրահոս
Հայաստան
15:19
11.03.22
196

Մտնում ենք ոչ միայն անվտանգային, այլև պարենային ճգնաժամի նոր փուլ․ Շարմազանով

Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։ Այս թեմային է անդրադարձել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։

«Ակնհայտ է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։

Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։

Մարդիկ համոզված չեն,որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։

Ինչքա՞ն ալյուրի,շաքարավազի,ձեթի,աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։
Առհասարակ պաշար ունի,թե՞ ՝ոչ։

Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։

Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում,իսկ պատկան մարմինները լռում են»,- գրել է նա։