Լրահոս
Հասարակական
21:11
21.02.25
231

Մոխրամանը նետել է բուժակի գլխին. մի արտասովոր պատմություն՝ Շիրակում

 

Շիրակի մարզում շտապօգնության բժշկին ծեծի ենթարկելու հերթական դեպքն է եղել: Այս անգամ Ազատանում: Մահամերձ հիվանդի հարազատները մոխրամանը նետել են բժշկի վրա բուժառուին ներարկելուց հետո: Բուժաշխատողը գանգուղեղային վնասվածքով հիվանդանոցում է: Գյուղում շոկի մեջ են, Չարխիֆալակյանները խելոք, հավասարակշռված ընտանիքի համբավ ունի: «Շտապօգնության» ծառայությունից վստահեցնում են, որ բրիգադը ահազանգից հետո նախատեսված ժամից էլ շուտ է տեղ հասել: Ի՞նչ է տեղի ունեցել Ազատանում: