Լրահոս
Հայաստան
16:46
20.07.22
162

Մովսես-Այգեպար ճանապարհին այրվում է 10 հա խոտածածկ տարածք

Img default alt hy

Հուլիսի 20-ին` ժամը 14:25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես-Այգեպար ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:06-ին: Այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ: