Լրահոս
Հասարակական
14:50
22.01.23
505

Ոստիկանությունը՝ Մովսես գյուղի ահազանգի մասին

Img default alt hy

Բերդի ոստիկանությունից News.5tv.am-ի հետ զրույցում ասացին, որ այս պահին Մովսեսում է քրեական վարչության պետը․

«Մենք գրանցել ենք անհայտ անձանց կողմից գյուղացիների մեքենաների անվադողերը վնասելու, անասնակերը այրելու դեպքերը։ Էս պահին մեր աշխատողները զբաղվում են այդ գործով»։

Ոստիկանոությունից հայտնեցին նաև, որ թշնամու դիվերսիայի փորձի մասին վարկածը դեռ հաստատել չեն կարող։

Հիշեցնենք՝ Մովսես գյուղում հունվարի 21-ի գիշերը՝ 1 անց կեսից 2-ի սահմաններում, 3-4 անհայտ անձինք մոտեցել են գյուղացիների տներին, վնասել գյուղի կոմբայնի, ևս 7 մեքենայի անվադողերը, այրել 5- 6 տուկ անասնակեր։ Այս լուրերը մեզ հետ զրույցում հաստատել է գյուղապետ Զավեն Պապյանը։

«Գյուղում խուճապ կա մի փոքր։ Գիշերը իրավապահների հետ հերթապահել ենք, ոչ մի արտառոց դեպք դեռ չի եղել։ Մարդիկ վախեցած են, որովհետև անծանոթ մարդիկ են մոտեցել իրենց տներին ու վնաս հասցրել»։

Աննա Խաչատրյան