Լրահոս
Իրավական
15:58
30.12.24
757

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը

Img default alt hy

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, այս մասին հայտնել է 112 Telegram ալիքը։

Ըստ աղբյուրի, նա բերման է ենթարկվել մայրաքաղաքի Տվերսկայա փողոցից․

«Հայաստանում նա հետախուզվում է «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն», «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում» և «Իշխանության չարաշահում» հոդվածներով:

Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս՝ 2021 թվականին։