Լրահոս
Միջազգային
23:07
21.04.25
201

Մոսկվան ու Կիևը մեղադրում են իրար՝ Զատկի հրադադարը խախտելու համար. Թրամփի մեծ բիզնեսը

 

Քրիստոսի հարության տոնի առթիվ հայտարարված մեկօրյա հրադադարը խախտելու մասին են հայտնում Մոսկվան ու Կիևը: Այն պահին, երբ ամբողջ քրիստոնյա աշխարհի եկեղեցիներում պատարագ էր տարածվում, Պոկրովսկի ուղղությամբ ինտենսիվ կրակոցների մասին հայտնեց Ուկրաինայի նախագահը: Ըստ ռուսական կողմի՝ Կիևն է խախտել հրադադարն, ավելի քան 400 անգամ գնդակոծել ռուսական դիրքերը: Ամբողջական հրադադարի հույս է հայտնել ԱՄՆ նախագահը: Թրամփն ակնկալում է, որ Կիևի հետ լոնդոնյան բանակցությունից հետո խաղաղություն կկնքվի: