Լրահոս
Միջազգային
19:50
11.08.22
140

Խաղաղապահների հասցեին «չարդարացված քննադատություն» չի ընդունում Ռուսաստանը

Կհանդիպե՞ն Փաշինյանը, Ալիևը և Պուտինը այս ամսվա վերջին: Տեղեկությունը դուրս ենք բերել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքից: Իվան Նեչաևն ասել է, որ Երևան-Մոսկվա-Բաքու բարձր մակարդակով եռակողմ հանդիպում է նախապատրաստվում օգոստոսի վերջին:

Եթե նման հանդիպում լինի, բացառված չէ, որ կրքեր բորբոքի Արցախի Բերձոր քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը:

Ադրբեջանն իր մասը կառուցել, ավարտել է, բայց Մոսկվայից անսպասելի արձագանքել են՝ Բաքվին հիշեցնելով, որ Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա՝ երեք տարում: