Լրահոս
Հասարակական
12:58
03.01.25
2 329

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում հանկարծամահ եղածը մոտ 50 տարեկան տղամարդ է

Img default alt hy

Այսօր Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը օդանավում քաղաքացի է մահացել։ «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանը «Հայլուրին» աել է, որ մահացողը մոտ 50 տարեկան տղամարդ է, տղամարդու ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայից Երևան թռչելիս։ 

Մահը վրա է հասել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Դեռ օդում տևական ժամանակ առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Ուղևորների մեջ երկու բժիշկ է եղել, նրանք ևս միացել են օգնելու գործին։ Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար։ 

Քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը անձնակազմին նախապես չի զգուշացրել, որ առողջական խնդիրներ ունի, ենթադրում են, որ հանկարծամահություն է։