Լրահոս
Աշխարհ
10:38
24.01.23
102

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժություններ սկսելու մասին

Img default alt hy

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը երկրի բնակիչներին նախազգուշացրել է, որ հունվարի 24-ից փետրվարի 4-ը նախատեսում են երկրի բոլոր զորավարժարաններում կրակոցներով զորավարժություններ անցկացնել։

«Ռազմական տեխնիկայի կիրառմամբ տակտիկական զորավարժությունները կանցկացվեն զինվորական բոլոր կայազորների զորավարժարաններում: Դրանց նպատակը  ժամկետային և պայմանագրային զինծառայողների կարողություններն ու գործնական հմտությունները գնահատելն է»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 23-ին հայտնել են Մոլդովայի ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Բնակիչներին խնդրել են չանհանգստանալ փողոցներում ռազմական տեխնիկայի տեղաշարժից և զերծ մնալ զինվորականների լուսանկարները սոցիալական ցանցերում տեղադրելուց և ապատեղեկատվություն տարածելուց։