Լրահոս
Հասարակական
18:20
23.12.22
150

Mitsubishi-ն մոտ 3 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված հայտնվել է ձորակում

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Լոռում մարզի բնակիչ 28-ամյա Աստղիկ Հ․-ն իր վարած Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Աստղիկ Հ․-ն, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Արամ Պ․-ն և 5-ամյա Նելլի Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։