Լրահոս
Քաղաքական
13:27
14.10.25
207

Միրզոյանը հույս ունի, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

Img default alt hy

Հաստատված խաղաղության պայմաններում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված պայմաններում դեռևս կան որոշ հարցեր, որոնք լուծման և հավելյալ ջանքերի կարիք են զգում: Այս մասին Երևանում Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ տեղի ունեցող համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցն է: Մենք ամենօրյա աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այս պահին ուզում եմ հույս հայտնել, որ այս առումով մենք լավ նորություն կունենանք: Բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում ևս կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը»,- նշել է նա: