Լրահոս
Քաղաքական
13:23
08.06.23
86

Միրզոյանը հեռախոսով շնորհավորել է Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսով շնորհավորել է իր՝ նորանշանակ թուրք պաշտոնակցին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար դարձած Հաքան Ֆիդանի հետ զրույցում, ըստ մեր արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության, Միրզոյանը արտահայտել է հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ աշխատելու իր պատրաստակամությունը: