Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:16
23.12.22
80

Միրզոյանի «ձևից» դժգոհ Լավրովը զգուշացնում է ոչ դիվանագիտական փափկությամբ

Առանց Երևանի են Բաքուն ու Մոսկվան քննարկում Լաչինի միջանցքի ճգնաժամը: Հայաստանի արտգործնախարարն այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում պետք է մասնակցեր իր ռուս և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպմանը, սակայն Արարատ Միրզոյանը չի մեկնել Մոսկվա:

Լավրովն այսօր ասել է, թե իր հայ գործընկերոջ որոշման մասին ինքը տեղեկացել է ոչ թե դիվանագիտական խողովակով, այլ մամուլի ծառայության հաղորդագրությունից: