Լրահոս
Քաղաքական
13:17
19.07.22
139

«Միջազգային աջակցությամբ Հայաստանում հաստատվում է դիկտատուրա». Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

«Բանտը դավաճանին, ազատություն՝ տղերքին» վանկարկումներով ընդդիմությունը՝ բազմաթիվ քաղաքացիների հետ բողոքի ակցիա է արել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:

Նրանց բարկացնում է, որ միջազգային հեղինակավոր կառույցները չեն արձագանքում Հայաստանի բանտերում տասնյակ քաղաքացիների, նրանց խոսքով, ապօրինի կալանավորումներին: Ակցիայի մասնակիցները պնդում են, այդ մարդիկ անազատության մեջ են քաղաքական հայացքների համար, շատերի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ առողջական վիճակը կալանքի պայմաններում վատացել է: