Լրահոս
Սպորտ
18:49
22.12.24
323

Միջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024 թվականը հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում

Img default alt hy

Երևանում 2024թ. անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր։ 15 միջազգային մրցաշարը ներառում էր 13 մարզաձև, արդյունքում՝ Հայաստան եկավ շուրջ 6500 մարզիկ՝ 16 երկրից:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու Երևանի փոքրիկ բնակիչների համար:

Ընթացիկ տարում նախաձեռնվել են մարզական մի շարք օջախների վերակառուցման ու կառուցման նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք գործնական փուլ կտեղափոխվեն հաջորդ տարվանից: