Լրահոս
Քաղաքական
12:57
07.10.25
304

ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված: Այս մասին ասուլիսին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«2008 թվականի մարտի 1-ից հետո ես ընդամենը պաշտոնի եմ եղել 1 ամիս 8 օր:

ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված, ուղղված է նրանց, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար, եթե գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային»,-ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։