Լրահոս
Քաղաքական
16:10
09.08.22
150

«Միայն գեղեցիկ խոսքերով չի լինի». Թուրքիան նորից զգուշացնում է Երևանին

Հայաստանի իշխանությունը երկրորդ օրն է` զգուշացումներ է ստանում Թուրքիայի իշխանությունից ու որևէ կերպ չի արձագանքում դրանց: Անկարայում Դեսպանների 13-րդ համաժողովում այսօր հերթական ելույթի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է.

«Հայաստանին ևս մեկ անգամ զգուշացնում եմ, որ խուսափի սադրանքներից: Տարածաշրջանի կայունության, հանգստության ու խաղաղության հարցում Թուրքիան ու Ադրբեջանն անկեղծ են: Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար: Միայն գեղեցիկ խոսքերով չի լինի, պետք է կոնկրետ քայլեր կատարենք և պայմանագրերը կյանքի կոչենք»,- «24News.am»-ն է մեջբերում Չավուշօղլուի խոսքերը: