Լրահոս
Քաղաքական
19:30
14.10.25
109

Մհեր Գրիգորյանը և ՄԹ նորանշանակ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը շեշտել է Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել դրանց զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին: