Լրահոս
Քաղաքական
19:45
19.02.25
235

Մհեր Գրիգորյանը և Դոմինիկանայի դեսպանը քննարկել են թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադարձել զբոսաշրջության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: