Լրահոս
Քաղաքական
20:15
17.10.25
125

Մհեր Գրիգորյանն ու Լիտվայի դեսպանն անդրադարձել են ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և լավ կառավարման բարեփոխումներին և երկրի դիմադրողականության ամրապնդմանը ցուցաբերած աջակցության համար:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համագործակցության առաջընթացի շուրջ, անդրադարձ է կատարվել վերջերս մեկնարկած ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: