Լրահոս
Քաղաքական
13:30
14.10.25
107

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությունը

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերում երկու երկրների մասնակցության, ինչպես նաև ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությանը: ՀՀ փոխվարչապետը և Ղազախստանի դեսպանը երկուստեք ընդգծել են առևտրատնտեսական, թվայնացման, մշակույթի ու կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման համար առկա ներուժը ու այն իրացնելու համար երկու բարեկամ երկրների պատրաստակամությունը: