Լրահոս
Հասարակական
22:32
11.08.22
160

«Մեզ էլ խեղդեն պրծնեն, մեռան թանկացնելով». քաղաքացիները՝ խմելու ջրի հնարավոր թանկացման մասին

Հունվարին 20 դրամով թանկացած ջուրը հնարավոր է նորից թանկանա, այս անգամ՝ 9 դրամով: 80 օր ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերության հայտը քննելու համար:

Թանկացման առաջարկը ընկերությունը հիմնավորել է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված 8.3 տոկոս սղաճով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը այսօր հստակ չի ասել՝ ավելի հավանական է, որ ջուրը կթանկանա՞, թե՝ որ նույնը կմնա գինը: