Լրահոս
Հասարակական
23:30
12.08.22
134

Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին

Img default alt hy

Այսօր կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բարսեղյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս ընթացող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, մոտ  10 մետր փլուզել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝՝ բարեբապտաբար, տուժածներ չկան: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: