Լրահոս
Հասարակական
20:35
24.07.22
194

Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին կողաշրջվել է. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նորակառույց ճանապարհին, բախվել է կամրջի բետոնե սյանը, ապա առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը «Արմենիա» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր փրկարարների ու պարեկների հետ միասին նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։